Ախալքալաքի ՏԻՄ-ը շնորհավորել է ախալքալաքցի եվրոպայի չեմպիոնին

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցները հանդիպել են բռնցքամարտի 54 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գոռ Այվազյանին։

Հայաստանում անցկացված Եվրոպայի երիտասարդների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Այվազյանը։

«Շնորհավորում ենք Գոռ Այվազյանին և նրա մարզիչ Գագիկ Էլիզբարյանին հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություններ հետագա մրցումներում», — նշված է սակրեբուլոյի տարածած հաղորդագրության մեջ։

Գոռ Այվազյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, Եվրոպայի 2022 թվականի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի առաջնության և բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր։

Մանրամասները կարդացեք ստորև։

Ախալքալաքցի Գոռ Այվազյանը կրկին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը