Ռուսաստանը մասնակցելու է Թբիլիսիում կայանալիք ԵԽ նախարարների կոմիտեի նիստին

Ռուսաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին:

Կարասինը, որը Վրաստանի հետ բանակցություններում ներկայացնում է Ռուսաստանը, հայտարարում է, որ դեռևս պարզ չէ, թե ովքեր են լինելու պատվիրակության կազմում:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունենալու Թբիլիսիում` այս տարվա մայիսին: