Ուղիղ․ Հանրահավաքը մեկնարկեց․ ՆԳՆ-ն ցուցարարներին հորդորում է չխախտել օրենքը

Ոստիկանությունը հիշեցնում է ցուցարարներին, որ ըստ Վրաստանի հավաքների մասին օրենքի՝ արգելվում է արգելափակել պետական գերատեսչությունների մուտքերն ու խոչընդոտել դրանց գործունեությանը։ 

«Ոստիկանական ուժերը մոբիլիզացվել են՝ յուրաքանչյուր քաղաքացու ազատ խոսքի արտահայտման իրավունքն ապահովելու և պետական օրգանների աշխատանքն առանց խոչընդոտների ապահովելու համար։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կպաշտպանի ակցիայի մասնակից յուրաքանչյուր քաղաքացու, եթե ազատության արտահայտումը դուրս չգա օրենքով թույլատրելի սահմաններից», — այս մասին ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում։ 

Նախարարությունը կոչ է արել՝ հարգել օրենքն ու ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին՝ զգուշացնելով, որ ակցիայի ընթացքում ցանկացած տիպի իրավախախտման,  գրոհի կամ վարչական շենքերի մուտքերն արգելափակելու փորձի դեպքում ՝ ոստիկանության խիստ արձագանքն է հետևելու։

Այս պահին խորհրդարանի տարածքում հավաքված են ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցությունների համախոհներ, իսկ նրանցից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ Հանրապետության հրապարակում, «Հայրենասերների դաշինքի» ու «Վրացական քայլերթ» ազգայնական շարժման ներկայացուցիչներն են։

Այս հավաքը, որ կրում է «Բոլորն ընդդեմ մեկի» անունը, աննախադեպ է նրանով, որ մի շարքում է հավաքել բոլոր այն ուժերին, որոնք տարիներ շարունակ տարբեր քաղաքական հայացքներ են ունեցել։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում մեկնարկել է լայնամասշտաբ հանրահավաք՝ կառավարության հրաժարականի, ժամանակավոր կառավարություն կազմելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լուծարման ու համաամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պահանջով։

Հանրահավաքից մեր ուղիղ միացումը՝

Միասին` ըննդեմ մեկի. ցույց Թբիլիսիում

Posted by Aliq Media on Sunday, November 17, 2019