Նախարարությունը 2023-ի բյուջեն իրականացրել է 102,5 տոկոսով

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 2023 թվականի պետական ​​բյուջեով նախատեսված ներդրումները կատարել է 102,5 տոկոսով և ծախսել 83,3 մլն լարի։

Նախարարությունը, նախորդ տարվա համեմատ, ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար ներդրել է 354,4 մլն լարիով ավելի ֆինանսական միջոցներ, ինչը, տեղեկության համաձայն՝ նախարարության գործունեության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։

Նախարարության փոխանցած տեղեկությամբ՝ ենթակա գերատեսչությունները նույնպես գերազանցել են 2023 թվականի բյուջեով նախատեսված պահանջները։ Այդ թվում է նաև Ավտոճանապարհների ազգային վարչությունը, որը 2023-ին ծախսել է 2018,8 մլն լարի՝ հատկացված բյուջեի 104 տոկոսը։