Լարսի անցակետը բաց է

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության վերջին տվյալներով` Լարսի ճանապարհը բաց է:

Մեքենաների ընթացքը վերահսկվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության կողմից: Առավոտյան 5:30-ից 20:00-ը ճանապարհից կարող են օգտվել ցանկացած տեսակի մեքենաներ` պահպանելով հետևյալ կանոները.

• Արգելված է բեռնատար մեքենաների երկկողմանի երթևեկությունը

• Մեքենաները պետք է շարժվեն տվյալ հատվածով` առանց կանգառների                                                            

• Ինտենսիվ տեղումների դեպքում ընթացքը կդադարեցվի                              

• Երթևեկությունն  արգելված է երեկոյան 20:00-ից մինչեւ առավոտյան 5:30-ը

Թողնել պատասխան