Այսօր և վաղը Վրաստանում տեղումներ են սպասվում

Այսօր օրվա երկրորդ կեսին Վրաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ, Վրաստանի ափամերձ շրջաններում օդի ջերմաստիճանը կկազմի 25-30 աստիճան, արևելյան Վրաստանում՝ 27-ից 32 աստիճան: Մայրաքաղաքում՝ 29-30 աստիճան:

Օգոստոսի 3-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ: Սև Ծովի ափամերձ շրջաններում սպասվում է անձրևոտ եղանակ, օրվա երկրորդ կեսին եղանակը կբացվի:

Օգոստոսի 4-ին Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի բարձրացում: Արևմտյան Վրաստանում սպասվում է 35 աստիճան տաքություն, արևելյան Վրաստանում ՝ 37 աստիճան: