Կորոնավիրուսի հուլիսի 6-ի տվյալները Վրաստանում

Հուլիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1407 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 371 293 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է՝ 25 606 թեստավորում, որից 15 693-ը հակամարմինների արագ թեստով, 9913-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 591 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 355 718 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 5 383:

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.49 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.01 %, վերջին 7 օրվանը՝ 3.68 %: