Կալաձեն մանրամասնել է «Թբիլիսոբայի» կապակցությամբ անցկացվելիք միջոցառման մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պատասխանել է «Թբիլիսոբա» տոնի համար գրեթե 3 ​​մլն լարիի (1 մլն դոլար) հատկացման վերաբերյալ կառավարության նիստում հնչած քննադատությանը և ասել, որ այս տարի միջոցառումները լինելու են շատ մասշտաբային, ինչը միջոցներ է պահանջում։

«Մեր քաղաքն արժանի է, որ իր տոնն արժանապատիվ նշվի, և դա այն է, ինչ մենք խոստանում ենք թբիլիսցիներին։

2022 թվականի «Թբիլիսոբայի» միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ են միջոցներ, և դա պետք է կատարվի սահուն՝ սահմանափակ ժամկետներում», — ասել է Կալաձեն։

Կալաձեն հայտարարել է, որ այս տարի միջոցառումները կանցկացվեն Օրբելիանի և Գուդիաշվիլի հրապարակներում։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանն սպասում է պատվիրակությունների Թբիլիսիի բարեկամ և գործընկեր քաղաքներից։