Թբիլիսիի քաղաքապետարանը ավտոբուսների ձեռքբերման նոր մրցույթ է հայտարարել

Նոր ավտոբուսներ ներկրելու նպատակով Թբիլիսիի քաղաքապետարանն առաջիկա տասն օրերի ընթացքում մրցույթ կհայտարարի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ինչպես նշել է Կալաձեն, Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպության կողմից հայտարարված մրցույթի մասնակից «Տեգետա թրաք էնդ բաս» կազմակերպությունը մրցույթի պայմանների համար հարկավոր փաստաթղթեր չունենալու հետևանքով դուրս է մնացել։

«Մի քանի օրվա ընթացքում նոր մրցույթ կհայտարարենք, քանի որ մրցույթի մասնակից կազմակերպությունը չի կարողացել ներկայացնել հարկավոր փաստաթղթերը», — ասել է քաղաքապետը:

Թողնել պատասխան