Խորհրդարանի առաջին նիստը կղեկավարի ամենատարեց պատգամավորը

Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը պաշտոնապես կբացի Վրաստանի նախագահը, ինչը օրենսդիրի կանոնակարգով պայմանավորված նորմ է: Նոր խորհրդարանի առաջին նիստը բացված կհամարվի այն դեպքում, եթե նիստին ներկա կգտնվեն նորընտիր խորհրդարանի կազմի մեծամասնությունը: Նախագահի կողմից նիստը բացելուց հետո, խոսքը փոխանցվելու է Խորհրդարանի ամենատարեց անդամին, ով կղեկավարի նիստը մինչև խորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունը:

9-րդ գումարման Խորհրդարանի ամենատարեց անձը «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Ռեւազ Արվելաձեն: Խորհրդարանի առաջին նիստին պարտադիր է համարվում նաև ԿԸՀ-ի ղեկավարի ներկայությունը: Միաժամանակ, նիստին կարող են հրավիրվել Վրաստանի կաթողիկոս-պարտիարքը, երկրի այլ կրոնական կազմակերպությունների բարձրագստիճան հոգևորականները, Սահմանադրական և Գերագույն դատարանների ղեկավարները, հասարակական այլ գործիչներ:

Թողնել պատասխան