Նախորդ տարվա համեմատ թանկացած ապրանքները

Վրաստանում 2022 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,6 տոկոս։

2022 թվականի հոկտեմբերին բազային գնաճի ցուցանիշը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,3 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի ևս 7,3 տոկոս է։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հոկտեմբերին Վրաստանում հատկապես թանկացել են հետևյալ ապրանքները.

  • եգիպտացորենի ալյուր՝ 76,1 տոկոսով,
  • խտացրած կաթ և կաթ պարունակող մթերքներ՝ 39,8 տոկոսով,
  • վաֆլի կրեմով՝ 39,3 տոկոսով,
  • տորթ՝ 38,6 տոկոսով,
  • մանդարին՝ 36,7 տոկոսով,
  • ցորենի ալյուր՝ 36 տոկոսով,
  • մարգարին՝ 35,6 տոկոսով,
  • մանանեխ՝ 34,2 տոկոսով,
  • վերմիշել՝ 30,4 տոկոսով: