Մասնագիտական տոնի առթիվ Ղարիբաշվիլին շնորհավորել է վրացի դիվանագետներին

Մասնագիտական ​​տոնի՝ վրացական դիվանագիտության օրվա առթիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վրացի դիվանագետներին։

Վարչապետը նշել է, որ վրացական դիվանագիտությունը մինչ օրս պատվով է կատարում նախնյաց մեծ առաքելությունը՝ դիմակայելով ամենադժվար մարտահրավերներին, հավուր պատշաճի ներկայացնում է Վրաստանի շահերն ամբողջ աշխարհում և էական ներդրում ունի Վրաստանի կայունության ու զարգացման գործում։

«Այս ամսաթիվը կապված է մեծ հասարակական գործչի, վրաց ազգի եվրոպական գաղափարի հիմնասյուներից մեկի՝ Սուլխան-Սաբա Օրբելիանիի անվան հետ…

Այսօր մեր երկրին հատկապես անհրաժեշտ են բարձր պրոֆեսիոնալիզմով հայրենասեր դիվանագետներ։ Ինքս անձամբ հաստատում եմ իմ և կառավարության աջակցությունն այն գործունեությանը, որը կենտրոնացած է արդյունքների և երկրի բարգավաճման վրա»,- ասել է Ղարիբաշվիլին։