Ի՞նչ տեսք ունեն Վրաստանի շրջանները ըստ աղքատության մակարդակի

Վրաստանում կենսապահովման նպաստ է ստանում ամբողջ բնակչության 13,7 տոկոսը, ինչը նշանակում է, որ երկրում ամեն 7-րդ մարդը ծայրահեղ աղքատության մեջ է ապրում: 2020 թվականի հոկտեմբերի տվյալներով` երկրում կենսապահովման նպաստ է ստանում 510 343 մարդ՝ 142 870 ընտանիք: Վիճակագրության ազգային գործակալության տեղեկատվությամբ, Վրաստանում ապրում է 3 716 858 մլն մարդ:

Ի՞նչ տեսք ունեն Վրաստանի շրջանները ըստ աղքատության մակարդակի.

  • Վրաստանի ամենաաղքատ շրջանը Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթին է, որտեղ ապրում է 29 080 մարդ: Այստեղից կենսապահովման նպաստ է ստանում 13 673 մարդ, ինչը կազմում է բնակչության 43 տոկոսը:
  • Հաջորդ շրջանը Սամեգրելո-Զեմո Սվանեթին է, որտեղ ապրում է 311 113 մարդ: Այս շրջանում բնակչության 19,4 տոկոսը՝ 64 168 հոգի նպաստ է ստանում:
  • Գուրիայի շրջանը երրորդն է աղքատության մակարդակով, որտեղ ապրում է 108 099 մարդ և 21 548 (19,1%) հոգի պետությունից նպաստ է ստանում:
  • Շիդա Քարթլիում, որտեղ ապրում է 255 124 մարդ, սոցիալական նպաստ է ստանում 47 359 հոգի, ինչը կազմում է շրջանի բնակչության 17,9 տոկոսը:
  • Շիդա Քարթլիին հաջորդում է Մցխեթա-Մթիանեթին, որտեղ ապրում է 93 343 մարդ, իսկ սոցիալական նպաստ է ստանում բնակչության 16,5 տոկոսը՝ 15 959 հոգի:
  • Կախեթիում ապրում է 310 051 մարդ, որից 52 071 հոգի՝ 16,3 տոկոսը պետությունից ստանում է նպաստ:
  • Աջարիայում սոցիալական նպաստ է ստանում բնակչության 15,1 տոկոսը՝ 50 732 հոգի: Ընդհանուր այս շրջանում ապրում է 351 892 մարդ:
  • Քվեմո Քարթլիում է ապրում 434 241 մարդ, որից 13,6 տոկոսը՝ 57 647 հոգի ստանում է սոցիալական նպաստ:
  • Բնակչության 12,4 տոկոսը՝ 66 317 մարդ կենսապահովման նպաստ է ստանում Իմերեթիի շրջանում, որտեղ ապրում է 486 983 հոգի:
  • Շրջանները, որտեղ սոցիալական նպաստ ստացողների քանակը բնակչության 10 տոկոսից պակաս է՝ Սամցխե-Ջավախեթին և Թբիլիսին են:
  • Սամցխե-Ջավախեթիում ապրում է 152 114 մարդ, որից սոցիալական նպաստ է ստանում 13 256 հոգի, որը Վրաստանում ամենացածր ցուցանիշն է ըստ բնակչության թվի՝ 8,3 տոկոս:
  • Մայրաքաղաք Թբիլիսիում է ապրում 1 184 818  մարդ, որից սոցիալական նպաստ է ստանում 107 977 հոգի՝ 9,7 տոկոս:

Նյութի աղբյուր՝ bpn.ge