Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ճիշտ քաղաքականություն էր վարում, սակայն նոր էներգիան երբեք վատ չէ. Մդինարաձե

Խորհրդարանում իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ՝ վարչապետի հրաժարականը կապ չունի Ռուսթավելիի պողոտայում վերջին օրերին զարգացած իրադարձությունների հետ:

Լրագրողների հետ զրույցում Մդինարաձեն ասել է, որ վարչապետի պաշտոնանկության հիմնական պատճառը տնտեսական հարցերն են:

«Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ճիշտ քաղաքականություն էր վարում, սակայն նոր էներգիան երբեք վատ չէ: Թիմը միշտ թարմության կարիք ունի և պետք է կարողանա համարժեք պատասխան տալ այն մարտահրավերներին, որոնք վերջին ժամանակահատվածում անցկացված հետազոտությունները ցույց տվեցին»,- նշել է Մդինարաձեն:

Խմբակցության ղեկավարը կարծում է, որ վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար խորհրդարանական մեծամասնությանը մեկշաբաթյա ժամկետ անհրաժեշտ չի լինի և որոշումն ավելի վաղ կկայացվի։

Թողնել պատասխան