Երկրաշարժ Վրաստանի սահմանին

Այսօր՝ հունվարի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 12:36-ին Դաղստանում, Վրաստանի պետական ​​սահմանից 5 կմ հեռավորության վրա 3,8 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:

Նշվում է, որ ցնցումները զգացվել են Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։