Մարնեուլիի ընտրատեղամասի անկարգությունների մասնակիցները կալանավորվեցին

Մարնեուլիի հարակից Ղիզիլ-Աջլո գյուղում ձերբակալված 6 անձանց նկատմամբ նախնական կալանքի որոշում է կայացվել: «Միացյալ ազգային շարժման» աջակիցների դատական գործը տեղի է ունեցել Ռուսթավիի դատարանում:  Ձերբակալվածները մեղադրվում են հոկտեմբերի 8-ին  48-րդ ընտրատարածքում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչնդոտելու և ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեջ:  Նրանք հերքում են մեղադրանքները: Թեմային անդրադարձել են «Միացյալ ազգային շարժման» անդամներից  Էլեն Խոշտարիան` հայտարարեով, որ ձերբակալվածները ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից: Նա նաև ասել է, թե նման կերպ իշխանությունը փորձում է վախեցնել բնակչությանը:

Թողնել պատասխան