Իրանցի գեներալի թաղմանը հրմշտոցի հետևանքով 35 մարդ է մահացել

Իրանի պետական հեռուստատեսության տեղեկատվությամբ գեներալ Քասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողությանը հրմշտոցի հետևանքով 35 մարդ է զոհվել, վիրավորվել ևս 48 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել գեներալի հայրենի Քերմանի շրջանում, որտեղ ընթանում է հուղարկավորության արարողությունը:

Թեհրանում ընթացող սգո թափորին մասնակցել է մոտ մեկ մլն մարդ:

Հիշեցնենք, հունվարի 3-ին ԱՄՆ հրթիռային հարձակման հետևանքով Իրաքում սպանվեց  իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սոլեյմանին: