Այսօրվանից Վրաստանի քաղաքացիները կարող են մեկնել Հունաստան․ ի՞նչ է անհրաժեշտ

Այսօրվանից՝ փետրվարի 7-ից, Վրաստանի քաղաքացիները կկարողանան մեկնել Հունաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Հունաստան մեկնելու համար, հակամաճարակային կանոններից ելնելով, քաղաքացին պետք է բավարարի հետևյալ պայմաններից որևէ մեկը․

  • Պատվաստվել է ուղևորությունից առնվազն 14 օր առաջ
  • Ունի պատվաստումը հաստատող փաստաթուղթ որն ուժի մեջ է մոտակա 9 ամիսների ընթացքում
  • Ունի փաստաթուղթ որը վկայում է կորոնավիրուսը հաղթահարելու մասին, տրված է 14-րդ օրը և ուժի մեջ է 180 օր
  • Ներկայացրել է կորոնավիրուսի 72 ժամյա PCR կամ 24 ժամյա հակագեն թեստի բացասական արդյունք։