30 հազար այցելու՝ հանուն «Ադամանդե կամրջի»

Քվեմո Քարթլիի նոր այցեքարտը և տեղական բիզնեսի խրախուսանքը՝ Kass Land-ը, բացվել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ Ծալկայի մունիցիպալիտետի Դաշբաշ գյուղում և արդեն ավելի քան 30 հազար այցելու է հյուրընկալել։ Փոխանցում է Bussiness Media-ն:

Տեղեկության համաձայն՝ այցելուների մեծ մասը Վրաստանի քաղաքացի է։ Ըստ Kass Group-ի ղեկավարության՝ հյուրերը նախընտրում են նաև Kass Dimond Resort վիլլաները, որոնց արժեքը երկու անձի համար կազմում է 150 դոլար. գինը չի ներառում սնունդը։

Ըստ Kass Land–ի տվյալների` զբոսաշրջիկների 60 տոկոսը Վրաստանի քաղաքացի է, իսկ 40 տոկոսը` օտարեկրացի:

«Շատերն են այցելում կիրճ, և լավ կլինի, որ ցանկացողները նախապես տոմս գնեն` հերթ կանգնելուց խուսափելու համար»,- խորհուրդ են տալիս Kass Land-ից:

Ի դեպ, նոր զբոսաշրջային կառույցի բացումից հետո տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության ավելացումը տեղացիներին դրդել է բիզնեսով զբաղվել, իսկ բնակչությունն սկսել է մտածել ընտանեկան տիպի հյուրանոցներ և սննդի օբյեկտներ բացելու մասին:

Դաշբաշի «Ադամանդե կամրջով» քայլելու արժեքը