Խորհրդարանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական պատվիրակության հետ միասին փետրվարի 5-10-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը մասնակցելու է ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպված ամենամյա հավաքին՝ National Prayer Breakfast-ին:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի ընթացքում Արչիլ Թալակվաձեն բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանի նախագահը, պատվիրակության հետ միասին, հանդիպումներ կունենա Բաքսվուդի միջազգային դպրոցի սաների հետ, կայցելի նաև Վաշինգտոնի վրացական ժառանգության ակադեմիա:

Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Կախա Կուճավան և Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն: