Խորհրդարանի մոտ ցույցը վերսկսվել է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վրաստանի խորհրդարանի մոտ այսօր, փետրվարի 5-ի առավոտյան վերսկսվել է ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների կողմից կազմակերպված բողոքի ցույցը:

Ընդդիմությունը հայտարարել էր, որ Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ բողոքի ակցիա կանցկացնի՝ «ամոթի միջանցք» կազմակերպելով:

Խորհրդարանի գարնանային նստաշրջանը մեկնարկել է երեկ՝ փետրվարի 4-ին, սակայն Բաղդաթիում տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով ցույցը չեղարկվել էր: