Ընդդիմությունը խորհրդարանի մուտքի մոտ «Ամոթի միջանցք» կկազմակերպի

«Ընդդիմությունը պատրաստվում է շարունակել ցույցերը, պետական հիմնարկների մուտքերի արգելափակումը և բողոքը խորհրդարանի շեքի առջև: Վաղը խորհրդարանի մուտքի մոտ «ամոթի միջանցք ենք կազմակերպելու»»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամներից Սերգի Կապանաձեն:

Նրա խոսքով, ընդդիմությունը կմնա բոյկոտի ռեժիմում, չնայած պատրաստ է մասնակցել իշխանության հետ հանդիպումներին:

«Ամսաթիվը դեռ անհայտ է, չնայած մենք սպասում ենք միջազգային գործընկերներին, թե երբ են առաջարկելու կոնկրետ օրը: Բոլորս պետք է հասկանանք, որ գլխավոր խնդիրը համաձայնությունն է այնպիսի ընտրական համակարգի շուրջ, որը կապահովի ժողովրդի համամասնական և արդար ներկայացուցչությունը խորհրդարանում»,- ասել է Կապանաձեն:

Նրա խոսքով, եթե իշխանությունը համաձայնության չգա և չփոխի ընտրական համակարգը, ընդդիմությունը նաև «Բ» ծրագիրն ունի: