Վիրուսի նպատակը մեր հավատքն ամրապնդելն է. Իլիա 2-րդ

«Նոր վիրուս է հայտնվել, որից շատերը վախենում են: Որոշներն այն անվանել են «մահվան վիրուս»: Այս ամենի նպատակը մեր հավատքն ամրապնդելն ու աղոթքները հզորացնելն է»,- այս մասին Թբիլիսիի առաջնորդանիստ Սամեբա (Սբ. երրորդություն) տաճարում կիրակնօրյա ժամերգությանն ասել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը:

Հոգևոր առաջնորդն օրհնել է հավատացյալների ընտանիքներին՝ ասելով. «Պետք է աղոթեք և Աստված ձեզ պահապան կլինի»։