Ապրանքներ, որոնք էժանացել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերին, օգոստոս ամսվա հետ համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,8 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 11,5 տոկոս:

Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էժանացել են հետևյալ ապրանքները.

  • բազուկ՝ 15,1 տոկոս,
  • կանաչեղեն՝ 14,7 տոկոս,
  • սմբուկ՝ 12,7 տոկոս,
  • կիտրոն՝ 10,5 տոկոս,
  • կաղամբ՝ 9,8 տոկոս,
  • գազար՝ 9,3 տոկոս,
  • կարտոֆիլ՝ 8,6 տոկոս,
  • կիվի՝ 8,1 տոկոս,
  • խաղող՝ 3,9 տոկոս: