Սև ծովը Բաթումիի ափ է դուրս բերել երիտասարդ քաղաքացու դի

Փետրվարի 2-ի առավոտյան Սև ծովը Բաթումի քաղաքի հատվածում երիտասարդ մարդու դի է դուրս բերել:

Ըստ շտապօգնության ծառայության՝ քաղաքացու դին գտնվում է Սամխարաուլիի դատաբժշկական բյուրոյում, փորձագետներն աշխատում են պարզելու մահվան պատճառները:

Ըստ ՆԳՆ-ի՝ հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել: