Լարսը բաց է

Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:

Նախարարության ավտոճանապարհային վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։