Վրաստանում ԵՄ դեսպանը ևս կմիանա այսօրվա հանրահավաքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով այսօր նախատեսված հանրահավաքին կմասնակցի նաև Վրաստանում եվրամիության դեսպան Կարլ Հարցելը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը։

Հանրահավաքը, որը նախաձեռնել է Զուրաբիշվիլին, տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին Եվրոպայի հրապարակում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ քաղաքացիներին կոչ է արել հավաքվել` «Եվրոպային ցույց տալու մեր միասնությունը»։

Միաժամանակ, Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ դեսպանին ու ԵՄ անդամ երկրների դեսպաններին կոչ է արել միանալ հունիսի 16-ի միջոցառմանը։ Այս պահին ունեցած տեղեկությունների համաձայն՝ հանրահավաքին կմիանան դիվանագիտական ​​մի քանի ներկայացուցչությունների ղեկավարներ, նաև Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները։

Կարդացեք նաև՝

Հունիսի 16-ի և 20-ի հանրահավաքների արձագանքներն՝ ամփոփ