Մուխիանիում էլեկտրատեխնիկայի խանութ է այրվել

Թբիլիսիի արվարձաններից Մուխիանիում «Գալֆ» բենզալցակայանի մոտ գտնվող էլեկտրական սարքավորումների խանութում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարարական ջոկատ, այս պահին հրդեհը մարված է: Հրդեհի հետևանքով այրվել է խանութի 70-80 քմ տարածք և էլեկտրական սարքավորումներ, տուժածներ չկան։

Հաղորդվում է, որ հրդեհի պատճառը, ամենայն հավանականությամբ, վնասված էլեկտրալարերն են եղել:

Թողնել պատասխան