Իտալիայում Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Իտալիայի ոստիկանությունն անցկացրած հատուկ գործողության արդյունքում Բրինդիզիում տներ թալանելու մեղադրանքով Վրաստանի 2 քաղաքացու է ձերբակալել: Նշված տեղեկությունը տարածում են իտալական լրատվամիջոցները:

Նույն տեղեկատվությամբ, օրեր առաջ քաղաքի պատմական հատվածում հայտնաբերվել է տուն, որտեղ Վրաստանի քաղաքացիները կուտակում էին բնակարաններից թալանած տեխնիկան:

Ձերբակալվածներից մեկը նախնական կալանքի տակ է մինչև դատական նիստի նշանակումը, իսկը մյուսին ազատ են արձակել: Ոստիկանությունը սկսել է հետաքննել վերոնշյալ զույգի իրականացրած այլ թալանները ևս: