Կաթոլիկ եկեղեցին դիմել է Վրաստանի գերագույն դատարանին

Վրաստանի կաթոլիկ եկեղեցին «Ռուսթավի 2»-ի վերաբերյալ հայտարարություն է տարածել: «Կովկասի կաթոլիկ  եկեղեցին անհանգստությամբ հետևում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Եկեղեցին, աշխարհիկ կյանքում միշտ չեզոքություն է պահպանում և Գերագույն դատարանին, որոշման հետ կապված, առանց որևէ գնահատականի հետևյալ հարցադրումներն է անում. Այս պատմական պահին մեր հասարակության մեջ կա՞ արդյոք բավարար ընդհանուր բարություն, բազմակարծություն և տեղեկատվության ազատություն: Հույս ենք հայտնում և աղոթում, որ այս գանձը թանկ գնահատվի բոլորիս աչքերում»,- ասվում է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան