Սիղնաղիում 18-րդ դարում կառուցված կամար է փլուզվել

Վրաստանի Սիղնաղի քաղաքի քաղաքապետարանի փոխանցմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով փլուզվել է 18-րդ դարում կառուցված կամարը:

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերը. ողջ գիշեր տեղում աշխատել են ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները։ Քաղաքապետարանից հայտնել են, որ մինչ այժմ դեպքի վայրում են տեղական ինքնակառավարման մարմինների և Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ներկայացուցիչները։

Ի դեպ, Սիղնաղիի կամարը ազգային նշանակության մշակութային ժառանգության հուշարձան է և բերդ-պարսպի մի հատվածն է, որը կառուցվել է Էրեկլե II թագավորի հրամանով։

Քաղաքապետարանը հայտարարել է, որ առաջիկայում կամարը կվերականգնվի։