Վրաստան այցելած օտարերկրացիների մոտ կեսը երիտասարդներ են

2017 թվականին Վրաստան այցելած 7,9 մլն միջազգային ճանապարհորդների մոտ կեսը` 44.7 տոկոսը, 31-35 տարիքային խմբի երիտասարդներ են։ Այս տվյալները փոխանցում է Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը՝ տեղեկացնելով, որ օտարերկրացիների 38.7 տոկոսը Վրաստան է այցելել հանգստի և ժամանցի համար:

Նշվում է, որ նախորդ տարի մի քանի միլիոնի հասնող այցելուներից 63,8 տոկոսը Վրաստանում է եղել զբոսաշրջության նպատակով։

2017 -ին Վրաստան այցելած օտարերկրացիները հոսքը ռեկորդային է համարվում։

Թողնել պատասխան