Բաքու-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ նոր արագընթաց գնացք կերթևեկի

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության տեղեկատվությամբ, Բաքու-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ նոր ֆրանսիական արտադրության արագընթաց ուղևորատար գնացք կերթևեկի:

«Հոկտեմբերի 24-ին Prima M4 գնացքն արդեն կատարել է առաջին ուղևորությունը: Մինչ այս պահը նշված ուղղությամբ նախորդ դարաշրջանի 70-ական թվականներին արտադրված գնացք էր երթևեկում»,- նշվում է «Ադրբեջանական երկաթուղիների» հայտարարությունում:

Ֆրանսիական Alstom ընկերության կողմից արտադրված գնացքը զարգացնում է 100-ից 160 կմ/ժ արագություն: