Նախագահն ընդդիմության հետ քննարկել է Վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները

Վրաստանում մոտ մեկ շաբաթ է՝ քաղաքական դաշտը լարված է ելն ելով վերջերս խորհրդարանի կողմից ընդունված վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու հետ կապված նախաձեռնությունը: Փոփոխությունները մեծ մասամբ ճնշող ազդեցություն են ուն ենալու ակտիվիստների վրա՝ գրեթե կրկնապատկվելու են բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների վճարելիք տուգանքներն ու կալանքի ժամկետը:

Ընդդիմության ներկայացուցիչները վերջերս Եվրոպական խորհրդի նախագ ահ Շարլ Միշելի առաջարկած համաձայնագիրը ստորագրելու հիման վրա խորհրդարան մտնելուց հետո նախագահին կոչ են անում վետո դնել խորհրդարանի որոշման վրա:

Այսօր՝ մայիսի 6-ին հանդիպում է կայացել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրում: Հանդիպման ը ներկա են եղել խորհրդարան մտած ընդդիմադիր պատգամավորները, կողմերը քննարկել են փոփոխությունների ռիսկերն ու նախագահին առաջարկվել է վետոյի հնարավոլրությունը կիրառել:

Ընդդիմադիր «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության հիմնադիր Գիորգի Վաշաձեն անդրադարձել է հան դիպման մանրամասներին.

«Երեք հարց ենք քննարկել: Առաջինը Վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխություններն են, ես ներկայացրել եմ մեր տեսակետը, առաջարկել եմ կիրառել վետոյի հնարավորությունը, որպեսզի գոնե տուգանքի չափը վերադառնա նախնականին: Երկրորդ հարցը վերաբերում էր Զազա Գախելաձեին: Քննարկել ենք, թե ինչպես է հնարավոր կիրառել խորհրդարանական մեխանիզմը՝ մեր համաքաղաքացուն գերությունից հանելու համար: Երրորդ քննարկված հարցը վերաբերում էր Նիկա Մելիային գրառմանը համաներման օրենքի հետ կապված: Նախագահի հետ այստեղ համակարծիք են, կաշխատենք այն ուղղությամբ, որ չծանրացնենք այնպես էլ ծանր իրավիճակը»,- ասել է Վաշաձեն:

Վաշաձեն ու ընդդիմադիր պատգամավորների մոտ հույս է առաջացել, որ նախագահը կկիրառի վետոյի հնարավորությունը, սակայն դրա դիմաց այլընտրանքային առաջարկներ կունենա:

Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանն ապրիլի 29-ին երրորդ ընթերցմամբ փոփոխություններ ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում` խստացնելով մանր խուլիգանության ու ոստիկանի պահանջին չենթարկվելու համար պատժամիջոցներն ու ավելացնելով  վարչական կալանքի ժամկետները:

Օրենքը փոփոխվեց արագացված կարգով և հասարակական կազմակերպությունների խստագույն քննադատության ֆոնին: Իրավապաշտպաններն ասում են, որ խորհրդային միության ժամանակ ընդունված օրենսգիրքն ամբողջությամբ փոխելու կարիք ունի, ու սրա փոխարեն ամենաշատը բողոքի ցույցերի ժամանակ պատահող հոդվածների խստացումն իշխանության կողմից կոշտ քայլ է, ինչը ճնշող էֆեկտ կունենա խոսքի ազատության ու բողոքի շարժումների վրա:

Վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները՝ քաղաքական նոր սկանդալի հիմք