Մ. Արեշիձե. «Ընտրություններից հետո փողոցում խառնաշփոթ է պատրաստվում»

Ընտրություններից հետո փողոցում խառնաշփոթ է պատրաստվում- գիտեմ ինչպես է լինում այսպես կոչված «մարդակերների ոհմակի» մոբիլիզացիան Ընտրություններից հետո փողոցում խառնաշփոթ է նախապատրաստվում, նման վերնագրով հոդված է հրապարակել «Prime Time»-ն է ներկայացնում: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից հնարավոր խառնաշփոթի մասին կարծիք է հայտնել Մամուկա Արեշիձեն: Փորձագետի համոզմամբ «Ազգային շարժումը» այսպես կոչված «մարդակերների ոհմակի» մոբիլիզացիա է նախապատրաստում ոչ միայն Վրաստանի, այլեւ Ուկրաինայի տարածքում:

«Միակ քաղաքական ուժը, որը նախապատրաստվում է փողոցային գործողությունների, այդ թվում նաեւ մարտական զենքով, դա «Միացյալ ազգային շարժում»-ն է: Նրանք նախ կփորձեն իրենց նպատակներին հասնել այս ընտրություններում, իսկ եթե դա չհաջողվի, այսինքն հաջողություն ընտրությունների ճանապարհով, ապա պատրաստվում են նպաստել փողոցում խառնաշփոթ իրավիճակ ստեղծելուն, ինչի համար նրանք իրոք ռեսուրսներ ունեն: Որտեղ կա շատ գումար, այնտեղ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել խառնաշփոթին»,— հայտարարել է Արեշիձեն:

Թողնել պատասխան