Տաքսու որոշ վարորդներ մեքենան սպիտակ ներկելու անվճար հնարավորություն կունենան

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ տաքսի ծառայություն մատուցելու համար մինչև հոկտեմբերի 10-ը լիցենզիա ստացած վարորդները հնարավորություն կունենան սեփական ավտոմեքենան անվճար ներկել սպիտակ գույնով։

Հիշեցնենք՝ քաղաքային իշխանությունների որոշմամբ, Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի կլինեն։

Կալաձեի գնահատմամբ, մեքենան անվճար ներկելու մասին որոշումը կթեթևացնի տաքսու վարորդների ծախսը։

Տաքսիների արտաքին տեսքի վերաբերյալ բարեփոխումներն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից: