Թբիլիսիում տաքսիների կայանատեղիներ են կառուցվելու

Վրաստանի մայրաքաղաքի ողջ տարածքում մոտ 250 կայանատեղի կհատկացվի տաքսիներին: Կայանատեղիները անվճար կլինեն լիցենզիա ստացած տաքսիների համար: Այս մասին քաղաքապետարանի նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, արդեն 60 վայր է ընտրվել, որտեղ կլինեն կայանատեղիները: Յուրաքանչյուր կայանատեղիում կայանելու հնարավորություն կունենա մինչև 250 տաքսի: Տարածքը հատկացված կլինի միայն տաքսիներին, այլ մեքենաների կայանումը հիշյալ վայրերում կարգելվի: