Տեսանյութ․ 1,5 տարում՝ 84 մահ․ Վրաստանում խստացվել է աշխատանքային ապահովության օրենքը

Վրաստանում վերջին 1,5 տարվա ընթացքում (2018 թվականի և 2019 թվականի հունվար-հունիս) աշխատանքի ընթացքում 84 մարդ է մահացել։

Վիճակագրությունը հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

2018 թվականից 2019 թվականի հունիսը ներառյալ աշխատանքի ընթացքում տուժել է   270 մարդ։

Նախորդ տարի՝ զոհվել է 59, տուժել 199 մարդ։

Հիշեցնենք՝ Վրաստանի աշխատանքի ապահովության մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2019-ի մարտից, սեպտեմբերից լիովին սկսել է գործել։ Մինչև սեպտեմբեր օրենքը տարածվում էր մեծ վտանգ պարունակող աշխատանքների վրա, նաև վնասակար աշխատանքի։ Սեպտեմբերից հսկողությունն ավելացել է նաև տնտեսական բոլոր ուղղություններով աշխատողների համար։