Մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար հոգևորական է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության Զուգդիդիի բաժնի ոստիկանությունը ձերբակալել է Աթոնի սարում ծառայության մեջ գտնվող հոգևորական Գ.Ք.-ին: Նա մեղադրվում է մեծ քանակությամբ թմրամիջոց պահելու մեջ:

Ըստ ՆԳՆ-ի՝ գործի կապակցությամբ ձերբակալվել է ևս մեկ մարդ Ր.Մ.-ն: Քննությունն ընթանում է 260-րդ հոդվածով, որը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի ձեռք բերմանն ու պահպանմանը:

Ինչպես հաղորդում է «Մթավարի արխի» լրատվամիջոցը, ՆԳՆ-ն հատուկ գործողության ընթացքում Զուգդիդի քաղաքում Ր.Մ.-ին պատկանող մեքենայից կես կիլոգրամի չափով հերոին է առգրավել և անմիջապես ձերբակալել մեքենայի սեփականատիրոջը: Մեքենայում է եղել նաև հոգևորականը, ում, սակայն ձերբակալել են հաջորդ օրը, երբ թմրանյութեր են գտել նաև իր տնից:

Հոգևորականի իրավապաշտպանի խոսքով՝ նա ընդունել է մեղադրանքը: