Ներկայացված է նաև հայագետ Զազա Ալեքսիձեի 1978-ի ելույթի տեքստը

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանում այսօր բացվել են «Լեզվի հարց» գիտաժողովն ու ցուցահանդեսը՝ նվիրված վրացերենի օրվան։ Գիտաժողովին ներկայացված զեկուցումները վերաբերում են վրաց լեզվի պատմությանը, ներկային ու ապագային 1978 թվականից առ այսօր, վրաց լեզվին առնչվող տառադարձության, հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության հարցերին։ Այս տեղեկությունը տարածել է ԹՊՀ-ն։

Ինչպես նշված է ԹՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ, ԹՊՀ թանգարանի կազմակերպած ցուցահանդեսին, որը կտևի մինչև շաբաթավերջ, ներկայացված են 1978 թվականի ապրիլի 14-ին առնչվող ցուցանմուշներ։

Հանրությունն առաջին անգամ կտեսնի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Զազա Ալեքսիձեի ելույթի տեքստը, որը հնչել է 1978 թվականի ապրիլի 14-ին վրաց լեզվի բարեփոխմանը նվիրված միջոցառման ժամանակ։

Այցելուները կծանոթանան նաև վրացերենի կարևորության վերաբերյալ Իվանե Ջավախիշվիլիի, Դավիթ Կանդելակիի, Իոսեբ Կղիփշիձեի, Գիորգի Ախվլեդիանիի, Ակակի Շանիձեի, Իուստինե Աբուլաձեի գրառումներին վրաց լեզվի և այբուբենի պատմության վերաբերյալ։

Նշենք, որ Վրաց լեզվի օր է նշվում ապրիլի 14-ը։