Ուկրաինայում անդրադարձել են արտահանձնումը կարգավորող միջազգային նորմերին

Հունվարի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գոգաձեին: Այս մասին ասված է Ուկրաինայի գլխավոր դատախազության կայքում տեղադրված հայտարարությունում:

«Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ամենաարդիական հարցերը, մասնավորապես անդրադարձել են քրեական օրենսգրքին եւ արտահանձնումը կարգավորող միջազգային նորմերին: Նրանք նաև հույս են հայտնել, որ երկու երկրների միջև հետագայում ևս ակտիվ համագործակցությունը կշարունակվի»,- ասված է հայտարարության մեջ:

Լրագրողների հարցին, թե արդյոք քննարկվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձման հարցը, Ոււկրաինայի դատախազության մամուլի խոսնակն ասել է, որ տարածած հայտարարությունից զատ ոչինչ չի կարող ավելացնել։

Թողնել պատասխան