Վրաստանի 10 698 քաղաքացի հայրենիք է վերադարձել

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, Վրաստանի դիվանագիտական առաքելությունները շարունակում են օգնություն ցուցաբերել արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին՝ համակարգելով նաև նրանց հայրենիք վերադարձը:

Մայիսի 12-ի դրությամբ, Վրաստան է վերադարձել 10 698  քաղաքացի: Սրա հետ մեկտեղ, օգնություն է ցուցաբերվել 19 965 քաղաքացու:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում COVID-19-ի տարածման պայմաններում արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին տեղեկությունը թարմացվում է ամենօրյա ռեժիմով:

Այս տվյալները երկու տիպի տեղեկություն են պարունակում՝ հայրենիք վերադարձող և արտերկրում օգնություն ստացած քաղաքացիների մասին վիճակագրություն:

Վրաստան վերադառնալու կամ օգնություն ստանալու համար քաղաքացին պետք է լրացնի էլեկտրոնային տեսքով հատուկ դիմումը, որը հրապարակված է նախարարության կայքում: