Tbilisi Pride-ը մայիսի 17-ին առցանց միացում կունենա

Կորոնավիրուսի տարածման ֆոնին, մայիսի 17-ին` հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը Tbilisi pride կազմակերպությունը «Միասին կփրկվենք» խորագրով առցանց միացում կանցկացնի:

Կազմակերպության տարածված հայտարարության մեջ նշվում է, որ համավարակի պայմաններում անհավասարության ու փոքրամասնությունների հանդեպ ճնշումներն էլ ավելի են սրվում, այդ պատճառով մարդու իրավունքների համար պայքարելու ճիշտ ժամանակը հիմա է:

Ինչպես նշում են կազմակերպիչները, միացման ժամանակ ԼԳԲՏ համայնքի անդամները, ակտիվիստները, քաղաքական գործիչները, հոգևոր առաջնորդները, պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կխոսեն գոյություն ունեցող մարտահրավերների մասին:

Նշենք, նախորդ տարի կազմակերպության ծրագրած հանդիպումները կայացան, չնայած բողոքի ցույցը ելնելով անվտանգությունից` չեղարկվեց:

Հատկանշական է, որ վրաց պատրիարքարանն այս օրը նշում է «ընտանիքի սրբության օրը»: