Ով օգուտ կստանա Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիափոխադրումների արգելքից. BBC

Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիափոխադրումների արգելքից բելառուսական և թուրքական ավիաընկերությունները կարող են լրացուցիչ գումար ստանալ:

BBC-ի ռուսական ծառայության տվյալներով, ռուսական ընկերությունների համար այս արգելքը կապված է լրացուցիչ ծախսերի հետ: Այս շաբաթ հայտարարվելու է ավիացիոն ծախսերի ճշգրիտ գումարը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ավիաընկերությունները դեպի Վրաստան չվերթների արգելման պատճառով կկորցնեն մոտ 3 միլիարդ ռուբլի (47 266 00 դոլար):

Հավելենք՝ Վրաստանից Ռուսաստան օդային ճանապարհով հասնելու համար պետք է օգտվել երրորդ՝ այլ երկրների քաղաքների օդանավակայաններից՝ Երևանի, Բաքվի, Ռիգայի, Վարշավայի, Բուդապեշտի, Ստամբուլի և այլն:

Ինչպես գրում է BBC-ն, Բելառուսն այդ ուղղությամբ մեծ բաժին ստանալու հնարավորություն ունի:

Միևնույն ժամանակ թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը առաջարկում է Մոսկվա-Թբիլիսի չվերթ: Շուկայի մյուս գործընկերը թուրքական Turkish Airlines ավիաընկերությունն է:

Հիւշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվել է Ռուսաստան-Վրաստան և հակառակ ուղղություններով ավիափոխադրումները: