Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը սեպտեմբերին կլուծարվի։ Համապատասխան հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ արել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոնի ներդրման պայմաններում Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունն ըստ էության կորցնում է իր նշանակությունը, հետևաբար` սեպտեմբերին կլուծարվի։
«Տարածաշրջանային զարգացման գործող նախարար Կախա Գուլեդանին կզբաղեցնի Վրաստանի ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը»,- ասել է Կոբախիձեն։
Նա դիմել է խորհրդարանին, որպեսզի առաջիկա խորհրդարանական նստաշրջանի հենց առաջին շաբաթում արագացված կարգով ընդունի Վրաստանի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքների փաթեթը։