Վրաստանում եղանակը կվատթարանա

 

Հուլիսի 30-ի կեսօրից հետո մինչև հուլիսի 31-ի կեսօր Շիդա Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի տարածաշրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հյուսիսային լեռնային շրջաններում տեղ-տեղ՝ ուժգին, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և մառախուղ։

Սպասվող առատ տեղումները կարող են փոքր գետերում ջրհեղեղների (ջրի մակարդակի կտրուկ բարձրացման), իսկ բլրապատ և լեռնային գոտիներում սողանքային ու ցեխասահքային (սելավային) գործընթացների առաջացման ու ակտիվացման պատճառ դառնալ (վտանգի մակարդակը՝ միջին)։