Արևմտյան Վրաստանի գետերում, հատկապես Ռիոնի գետի ավազանում, ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է

Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության համաձայն՝ Արևմտյան Վրաստանի գետերում, հատկապես Ռիոնի գետի ավազանում, ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է

«Դա հետևանք է մարտի 5-ին այդ շրջաններում տեղացած տեղատարափ անձրևների, որոնք, ըստ դիտարկումների, կդադարեն մարտի 6-ի կեսօրին: Ջրի մակարդակի վտանգավոր բարձրացումներ չեն սպասվում: Տեղումների դադարեցմամբ պայմանավորված՝ մարտի 6-ի օրվա երկրորդ կեսից Արևմտյան Վրաստանի գետերի ջրերի մակարդակը աստիճանաբար կիջնի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան