Գախարիան ոստիկանության հատուկ գործողության մասին կխոսի խորհրդարանում

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան խորհրդարանում լիարժեք տեղեկատվություն կտա Թբիլիսիի գիշերային ակումբներում ոստիկանության հատուկ գործողության մասին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։

«Հասարակությունը բոլոր հարցերի հետ կապված պետք է ունենա ճշգրիտ տեղեկատվություն։ Ընդդիմությունը ունի լրացուցիչ հարցեր, որոնք չեն անտեսվի»,- իշխող կուսակցության պատգամավորի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանությունը անցած շաբաթավերջին հատուկ գործողություն է իրականացրել, որի ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, թմրանյութ վաճառող մի քանի անձ է ձերբակալվել:

Թողնել պատասխան