Քաղաքացիական ներգրավվածության մրցույթ ուսուցիչների համար

Վրաստանում ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը (CENN) հայտարարում է մրցույթ ուսուցիչների համար՝ մասնակցելու քաղաքացիական ներգրավվածության ծրագրին: Մրցույթին կարող են մասնակցել Ախալքալաքի, Ասպինձայի, Մառնեուլիի, Դմանիսիի և Ծալենջիխայի հանրային և մասնավոր դպրոցների ուսուցիչները։

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսուցիչների հմտություններն ու կարողությունները ժողովրդավարական արժեքների և ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում։

Ծրագրի տևողությունը 9 ամիս է (2023թ. հունվար-սեպտեմբեր) և ներառում է հետևյալ փուլերը.

  • Կարիքների վրա հարմարեցված ուսումնական մոդուլ,
  • Կապերի ամրապնդում վեբինարների և տարբեր առցանց միջոցառումների միջոցով,
  • Քաղաքացիական կրթության քառօրյա ճամբար,
  • Մենթորություն,
  • Նախագծերի ֆինանսավորում և իրականացում,
  • Ամփոփիչ գագաթնաժողով։

Մանրամասն տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով՝ https://cutt.ly/S1xPzZn։