Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաների արտահանմամբ երրորդ տեղում է

2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, հայտնում է Business Press News-ը:

Այս ցուցանիշը 77 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021 թվականի 10 ամսում արտասահմանում վաճառվել է 373 մլն դոլարի (51 հազար հատ) ավտոմեքենա։

2022 թվականին ամենաշատ մեքենաներն արտահանվել են հետևյալ երկրներ.

  • Ադրբեջան՝ 245,1 մլն դոլար արժողությամբ՝ 25 հազար 096 ավտոմեքենա,
  • Ուկրաինա՝ 117,4 մլն դոլար արժողությամբ՝ 12 հազար 446 ավտոմեքենա,
  • Հայաստան՝ 84,2 մլն դոլար արժողությամբ՝ 8 293 ավտոմեքենա,
  • Ռուսաստան՝ 55,3 մլն դոլար արժողությամբ՝ 3 841 ավտոմեքենա,
  • Ղազախստան՝ 54,9 մլն դոլար արժողությամբ՝ 5 417 ավտոմեքենա,
  • Ղրղզստան՝ 38,6 մլն դոլար արժողությամբ՝ 5 742 ավտոմեքենա,
  • Բելգիա՝ 22,8 մլն դոլար արժողությամբ՝ 472 ավտոմեքենա,
  • Տաջիկստան՝ 10,3 մլն դոլար արժողությամբ՝ 1 789 ավտոմեքենա,
  • Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 9,6 մլն դոլար արժողությամբ՝ 131 ավտոմեքենա,
  • Բելառուս՝ 5,3 մլն դոլար արժողությամբ՝ 156 ավտոմեքենա: